Առողջապահության լրատու 2.2010
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը: Մասնակիցների ելույթները լավատեսությունից բավական հեռու էին.«Նախկինում արդյունավետ դեղամիջոցներն ավելի ու ավելի անզոր են դառնում: Բժշկության համար դժվար ժամանակներ են գալիս…»
Պենիցիլինային «երանություն»/էյֆորիա
Իսկ ոչ վաղ անցյալում, անցած դարի 80-ական թվականների սկզբներին, թվում էր, թե աշխարհում փաստորեն չեն մնացել անբուժելի հիվանդություններ: Նույնիսկ ՁԻԱՀ-ի բարձրացող ալիքն այնքան էլ չէր վախեցնում մարդկանց: Քանզի ոչ ոք չէր կասկածում. եթե ոչ այսօր, ապա վաղը գիտնականները կստեղծեն դեղամիջոց, որը կկարողանա հաղթել «XX դարի ժանտախտին»: Պետք է ասել, որ լավատեսության համար առիթներ կային` չէ որ նորագույն պատրաստուկների հարվածների ներքո մեկը մյուսի հետևից նահանջեցին ամենավտանգավոր հիվանդությունները:
Այսօր դրան դժվար է հավատալ, սակայն դեռևս անցած դարի 30-ական թվականներին տասնյակ հազարավոր մարդիկ մահանում էին սովորական դիզենթերիայից: Թոքաբորբերի 90%-ն ավարտվում էր մահով: Ներկայումս հաջողությամբ մոռացված տիֆը համարվում էր մահաբեր և դժվար բուժվող հիվանդություն: Նույնիսկ ամենահասարակ վիրահատությունը կարող էր ավարտվել մահով. կտրվածքով օրգանիզմ էին թափանցում մանրէներ, առաջացնելով վերքի թարախակալում, արյան վարակում և արդյունքում` մահ: Սակայն, 1928 թ. բժիշկների շտեմարանում հայտնվեց հզոր մի զենք` Պենիցիլին: Նյութի փոքր հատիկը, նույնիսկ մեկը միլիոնի հարաբերությամբ բաժանված, օժտված էր այնպիսի հզոր մանրէասպան հատկությամբ, որ այդ միջավայրում գտնվող ստաֆիլակոկները և ստրեպտակոկները ոչնչանում էին մի քանի րոպեի ընթացքում:
Հրաշագործ դեղամիջոցի արդյունաբերական արտադրությունն սկսվեց 1942-1943 թվականներին: Այն ժամանակ գիտնականներն նման ազդեցությամբ ստացան Գրամիցին, իսկ մի քանի տարի անց` Ստրեպտամիցին: Այդպես սկսվեց հակաբիոտիկների ժամանակաշրջանը, որը բժիշկներին հնարավորություն ընձեռեց իրենց զգալ գրեթե ամենազոր:
Մահաբեր միկրոօրգանիզմների ոչնչացման զենքը գտնվեց: Նախկինում շատ անբուժելի հիվանդություններ` տուբերկուլոզ, քութեշ, մենինգիտ, թոքաբորբ, հաղթահարվեցին: Սակայն…այսպես կոչված միաբջիջները, որոնք կարողացան Երկրի վրա գոյատևել միլիարդավոր տարիներ, պարզվեց, որ այնքան էլ հասարակ չեն, որքան մեզ թվում են: Եվ աստիճանաբար հաղթական զեկույցների ամփոփագրերում սկսեցին ներս սղոսկել տագնապալի նոտաներ:
Աշխարհի պատերազմները
Բժիշկներն սկսեցին նկատել, որ հին և փորձարկված հակաբիոտիկները դադարում են ազդել միկրոօրգանիզմների վրա: Պարզվում է, որ մանրէները ոչ միայն ընտելանում են կոնկրետ պատրաստուկներին, այլև այդ հատկությունը փոխանցում են սերունդներին: Այսինքն, դեղամիջոցները նպաստում են միկրոօրգանիզմների զարգացմանը. թույլերը ոչնչանում են, իսկ փրկվածները ձեռք բերելով իմունիտետ, շարունակում են իրենց«տոհմը»: Արագորեն բազմանալով, մեկ այդպիսի միկրոբը մեկ օրվա ընթացքում կարող է«լույս աշխարհ»բերել իր նման ավելի քան տաս միլիոնի, որն արդեն չի վախենում այդ հակաբիոտիկից:
Ի դեպ, սպիտակ խալաթով մարդիկ չէին պատրաստվում սպիտակ դրոշ բարձրացնել: Սկսվեց պատերազմ, որն առանց որևէ չափազանցության կարելի է անվանել պայքար ոչ թե հանուն կյանքի, այլ մահվան դեմ. մանրէաբանները հորինում էին նոր տեսակի հակաբիոտիկներ, իսկ մանրէները հարմարվում էին, մուտացիայի ենթարկվում և ձեռք բերում կայունություն շտամի դեղամիջոցների նկատմամբ: Ավելին, դրանք սկսեցին«կենդանի»մնալու ինֆորմացիան փոխանցել ոչ միայն իրենց սերունդներին, այլև այլ տեսակի մանրէներին: Հայտնվեցին հակաբիոտիկների նկատմամբ անընկալունակ մարէներ, որոնք նույնիսկ չէին հանդիպել դրանց:
Հաճախ դեղամիջոցը, ստեղծված և փորձարկված մի մայր ցամաքում, պարզվում է բացարձակապես անարդյունավետ է երկրագնդի մի այլ հատվածում: Ավելին, ռուս գիտնականները, ուսումնասիրելով Arthrobacter և Pseudomonas մանրէները, անջատված Անտարկտիդայի կուսական սառույցներից, անսպասելի դրանցում բացահայտում են կայունություն շատ հանրահայտ հակաբիոտիկների նկատմամբ: Իսկ շտամներից մի քանիսը ոչ միայն իրենց հիանալի էին զգում դեղամիջոցի հետ ուղիղ կապի ժամանակ, այլև իրենց աճի համար օգտագործում էին հակաբիոտիկները որպես ածխածնի միակ աղբյուր:
Այսօր հաշվարկված է, որ մանրէի նոր պատրաստուկի նկատմամբ կայունությունը մոտավորապես հինգ տարվա պատմություն ունի: Եվ խնդիրն այն չէ, որ բժշկական կորպորացիաները, ծախսելով նոր դեղամիջոցի մշակման, փորձարկման և ներդրման վրա հսկայական գումարներ, ստիպված են սկսել զրոյից, այլ այն, որ բժիշկներն ու հիվանդները կրկին անզոր գտնվեցին, թվում էր թե, արդեն հաղթահարված մանրէի առջև:
Միկրոզարգացում
Այնինչ հորինել նոր դեղամիջոցներ այնքան էլ դյուրին չէ: Բժշկության հնարավորություններն այդ ոլորտում անսահմանափակ չեն: Եթե ինչ-որ ժամանակ հակաբիոտիկների նոր սերունդներ հայտնաբերվում էին մոտ տասը տարին մեկ, ապա 70-ական թվականներին տեմպերը նկատելիորեն նվազել էին: Օրինակ, դեռևս տաս տարի առաջ բժիշկների շտեմարանում մնացել էին 15-20 արդյունավետ հակաբիոտիկներ: Ներկայումս դրանց ցանկը կրճատվել է մինչև 5-6 անուն, նույնիսկ դրանք օգնում են ոչ բոլոր հիվանդություններին:
Այսօր տուբերկուլոզի ամեն մի յոթերորդ դեպքը հարուցված է մանրէի կայուն շտամով, որը չի ոչնչանում հին սերնդի հակաբիոտիկներով: Կամ, օրինակ, կապտաթարաքային ցուպիկը, որը քայքայում է կենդանի հյուսվածքները: Ներկայումս այդ ինֆեկցիան բուժել բավական դժվար է` մանրէն փաստորեն չի արձագանքում դեղամիջոցներից շատերին: Եվ ԱՀԿ-ի կանխագուշակմամբ 10-20 տարի անց ներկայումս հայտնի հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք կբերեն շատ միկրոօրգանիզմներ:
Արդյոք, վիճա՞կն անհուսալի է: Կամ, ինչպես ասում են, մի շարք փորձագետներ, հակաբիոտիկների խնդիրն արհեստականորեն ուռճացված է բժշկական կորպորացիաների կողմից, որոնց համար շահավետ է տարածել նոր սերնդի դեղամիջոցներ:
Մանրէները խոշոր պլանով
Դրանք հնագույն էակներ են երկրագնդի վրա: Դրանց կենսագործունեության հետքերը, որոնք գտնվել են Ավստրալիայի արևմուտքի սև շերտաքարերի վրա, նվազագույնը 3,5 միլիարդ տարվա պատմություն ունեն: Դինոզավրերը (համեմատության համար) հայտնվել են ընդամենը 180 միլիոն տարի առաջ, իսկ 60 միլիոն տարի անց արդեն մահացել են:
Դրանք շատ են: Սուր մատիտով թղթի վրա թողած կետում ունակ են տեղավորվել 250 հազար մանրէ: Սակայն, չնայած այդքան մանրադիտակային չափերին, Աշխարհի օվկիանոսների կենսազանգվածի 90%-ը կազմում են հենց դրանք: Իսկ երկրագնդի միայն մակերեսի մեկ գրամում պահպանվում են մինչև մեկ միլիարդ մանրէ, այսինքն մեկ հեկտարի վրա մոտ 2 տոննա:
Դրանք տարբեր են: Համարվում է, որ գոյություն ունի մոտ մեկ միլիոն տեսակ: Բայց այդ թիվն ստացվել լոկ ենթադրությամբ, այլ ոչ թե իրական հետազոտությունների և հաշվարկների հիման վրա: Առավել հավաստի է այն, որ միայն անտառահողի մեկ գրամում մանրէի տարատեսակության թիվը էականորեն 10 հազարից ավելի է:
Դրանք օժտված են բարձր վերարտադրողական հատկանիշով: Բարձրագույն: Եթե մանրէները համեմատենք տխրահռչակ ճագարների հետ, ապա սեքս-հսկա երկարականջներին մնում է միայն համեստորեն հեռանալ պատվանդանից: Չէ որ նրանց սպիտակ մոլեկուլների սինթեզման համար պահանջվում են րոպեներ, իսկ մանրէներին` հաշված վայրկյաններ: Օրվա ընթացքում մեկ մանրէից կարող է ձևավորվել 13 տրիլիոն նորերը: Իսկ 48 ժամվա ընթացքում խոլերայի մեկ կորամանրէն կարող է տալ սերունդ, որը 4000 անգամ գերազանցում է երկրագնդի զանգվածին: Սակայն բնական միջավայրում մանրէներից շատերը գտնվում են ՙքաղց՚ վիճակում, այդ իսկ պատճառով դրանց բջիջները բաժանվում են ավելի հազվադեպ: Սակայն առկա են բոլոր հիմքերը, որ կրիտիկական վիճակում, ասենք, եթե ծագի ոչնչանալու վտանգը, դրանք ակտիվանում են և կցուցաբերեն իրենց հնարավորությունները հարյուր տոկոսով:
Դրանք ամենուր են: Բնակվում են և° խորը հողի տակ, և° օվկիանոսի հատակում, և° գործող հրաբխի խառնարանում: Վերջերս ամերիկացի կենսաբանները կարողացան կենդանացնել 30 հազար տարի առաջ - 40օ ջերմաստիճանում արկտիկական սառույցում պահպանված մանրէ: Տեղավորելով սնուցող բուլիոնում, այն սկսեց կուլ տալ սնունդը և բազմանալ:
Իհարկե, հետաքրքրասեր հոլանդացի Անտոնի վան Լևենգուկի ժամանակներից, ով խոշորացույցով դիտեց իր ատամի փառը և հայտնաբերեց այնտեղ բուռն մի կյանք, միկրոաշխարհի մասին մենք քիչ բան չիմացանք: Սակայն ավելի քիչ, քան կցանկանայիք ստեղծված պայմաններում: Միաբջիջների, այդ թվում մարդկային օրգանիզմում բնակվողների աշխարհը, առաջվա պես մեզ համար մնում է հանելուկ: Եվ հակաբիոտիկների հետ ծագած չնախատեսված խնդիրը` դրա վառ ապացույցն է: Այժմ ինչպե՞ս պայքարել մանրէների դեմ:
Բնական թշնամիներ
Բժշկությունն ուժեղ թափով ջանում է փնտրել հակաբիոտիկային բուժման այլընտրանքային հնարավորություններ: Եվ այսօր, գիտնականների կարծիքով, առավել հեռանկարային է մանրէաֆագերի` մանրէասպան վիրուսների օգտագործման եղանակը: Իրոք, մանրէներն ունեն բնական թշնամիներ` մանրէային վիրուսներ, որոնք Երկրի վրա նույնքան վաղուց գոյություն ունեն, որքան և մանրէները:
Դեռևս անցած դարի 20-ական թվականներին մանրէաֆագերի օգնությամբ բուժում էին ստաֆիկակոկային ինֆեկցիաները, դեզինթերիան, տիֆը, խոլերան, և բավական հաջող: (Ռուսաստանում մանրէաֆագերի/մանրէակուլների թողարկումն սկսվեց 1939թ. Բաշկիրիայի համաճարակաբանության, մանրէաբանության և սանիտարիայի ինստիտուտի բազայի հիման վրա: 1941թ. այնտեղ սկսեցին արտադրել որովայնային տիֆի մանրէակուլ: Հենց դրա օգնությամբ Միջին Ասիայում բազմիցս կանխվեց որովայնային տիֆի համաճարակը):
Մանրէակուլներ օգտագործվում են և այսօր, երբ այլ միջոցներն անկարող են լինում: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդանոցում հայտնված սալմոնելոզին բժիշկները չէին կարողանում հաղթել երեք տարի շարունակ: Չարձագանքելով ավանդական ախտահանմանը, ոչ էլ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, ձևավորված շտամը շարունակում էր ախտահարել բուժանձնակազմին և հիվանդներին: Բայց երբ կիրառեցին սալմոնելոզ կուլ տվող վիրուսը, համաճարակը մարեց բառացիորեն մեկ ամիս անց:
Ինչու այնքան ստուգված մարտիկները, ինչպիսիք են մանրէակուլները, զիջեցին հակաբիոտիկներին: Որովհետև գործում էին դանդաղ: Ինչ որ ժամանակ հակաբիոտիկները մասայական դարձան հենց իրենց օպերատիվության շնորհիվ, դրանք հաշվարկված ժամերի ընթացքում հաղթահարում էին խնդիրները, այն դեպքում, երբ մանրէակուլների համար պահանջվում էին օրեր:
Այնուամենայնիվ, դրանք գործում են: Դանդաղ, սակայն ստույգ: Այդ դեպքում ինչու հակաբիոտիկները չփոխարինել դրանցով, եթե այլընտրանք չկա: Ահա թե ինչու: Փրկվելով նենգ մանրէներից, մենք դեպի մեզ կձգենք դաշնակիցներին, որոնց մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ այն բանից հետո, երբ Լևենգուկը բացահայտեց մանրէները, մարդկությունը էլի մի քանի հարյուր տարի տեղյակ չէր վիրուսների գոյության մասին, որոնց կարելի էր տեսնել միայն էլեկտրոնային մանրադիտակով: Այդ իսկ պատճառով վիրուսային հիվանդությունները երկար ժամանակ համարվում էին անհայտ թունավոր նյութերից ախտահարված հիվանդություններ: Ինքը«վիրուս»անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է«թույն»:
Սկավառակ-մակաբույծ
Դրա հետ կապված հիշվում է հին հռոմեական պոետ Յուվենալի խոսքերը.«Իսկ ո՞վ պետք է հսկի հսկիչներին»: Չէ որ մինչ օրս գիտությունը նույնիսկ միակարծիք չէ վիրուսի բնույթի մասին. դա նյութ է, թե՞…էակ:
Իրոք, հասկանալ դյուրին չէ: Վիրուսը չի սնվում, չունի բազմացման սեփական մեխանիզմ, ինչպես մյուս կենդանի էակները: Ըստ էությամբ, այն ավելի նման է մանրադիտակային ռոբոտի կամ համակարգչային խտասկավառակի` ԴՀԹ-ի (ինֆորմացիայի) պահպանման թաղանթով: Վիրուսը, ինչպես ներարկիչը, բջջին է«ներարկում»ԴՆԹ-ի շղթան և դրա թաղանթը դատարկվում է, այսինքն վիրուսից ընդհանրապես ոչինչ չի մնում: Դրա փոխարեն բջիջը, ներարկված ծրագրի ազդեցության ներքո սկսում է արտադրել նոր«վիրուս-սկավառակներ»:
Մասնագետները դրանց անվանում են բջջային մակաբույծներ: Բայց որքանով է դա վայելուչ: Միթե համակարգչի մեջ դրված սկավառակը համարվում է մակաբույծ: Այն միայն ինֆորմացիայի կրողն է: Այլ հարց է, թե ինչպիսի ինֆորմացիա է զետեղված վիրուսում: Որտեղից այն հայտնվեց: Ինչու են վիրուսները բազմանում և տարածում այն: Որտեղից դրանք ընդհանապես հայտնվեցին: Ինչպես և ինչու են ձևափոխվում:
Գիտությունը միանշանակ պատասխան դեռևս չունի: Կարող է, պատճառն այն է, որ մինչ օրս մարդկությունն իր հարաբերությունները միաբջիջների հետ կառուցում է բացառապես ուժի դիրքերից: Այսինքն, մենք հարձակվում ենք կամ պաշտպանվում ենք, վիրուսներին ընկալելով որպես բնական թշնամիներ: Սակայն, հնարավոր էր, դեռ սկզբում արժեր մեզ այլ կերպ պահել:
Հավերժ ուղեկիցներ
Վիրուսները մեզ ուղեկցել են ամենուր: Այսօր հայտնաբերվել են ավելի քան մեկուկես հազար տեսակներ: Մշտապես հայտնվում են նոր տարատեսակներ, ի դեպ, բոլորն էլ ունեն իրենց«մասնագիտացումը»: Մեկը գերադասում է ապրել մանրէներում, մյուսներըփ բույսերի, երրորդըփ միայն կենդանիների մեջ: Որպես կանոն, վիրուսներն իրենց կրող-տերերին չեն վնասում, այլ վտանգ են ներկայացնում միայն օտարածին օրգանիզմի համար: Այսպես, կրծողների մեջ ավանդորեն բնակվող կատաղության վիրուսները գերմանամուկերին/խոմյակներին և առնետներին չեն վնասում: Սակայն մահացու վտանգավոր են` հայտնվելով այլ կենդանիների կամ մարդկանց օրգանիզմներում:
Ի դեպ, նույնիսկ նման դեպքերում վիրուսներն ասես հասկանում են, որ լիովին ոչնչացնելով կենդանի կրող-տերերին, իրենք էլ կոչնչանան: Այդ իսկ պատճառով նույնիսկ ամենադաժան համաճարակների ժամանակ վիրուսները չեն սպանում բոլորին:
Հնարավոր է, կենդանի էակների ոչնչացումն ընդհանրապես վիրուսի նպատակը չէ: Այդ միտքը գիտնականներին ստիպում է խոսել վիրուսների մասին ոչ միայն որպես վտանգավոր սպանողների մասին, այլև որպես էվոլյուցիայի կարևոր օղակի: Չէ որ ծանր հիվանդություններն ու մահերն ավելի շուտ բացառություններ են, քան կանոն, քանի որ հիվանդանում են վիրուսը կրողներից ոչ բոլորը, այլ միայն նրանք, ում մոտ ճիշտ չի գորել իմունային համակարգը: Ըստ էությամբ, վիրուսներն ինֆորմացիայի կրողներ են, որն ստիպում է մեզ փոխվել: Այդպես է արդյոք: Փորձենք պարզել:
Յուրային օտարների շրջանում
Շրջակա միջավայրին մեզ հարմարեցնում են երկու համակարգ. նյարդային և էնդոկրինային: Երկուսն էլ օրգանիզմը հարմարեցնում են միջավայրի ամենօրյա փոփոխություններին, երկուսն էլ օպերատիվ են և երկարատև ՙծրագրերի՚ համար պիտանի չեն (արագ գործում են և արագ հոգնում են): Միաժամանակ, դրանց աշխատանքների արդյունքում ձեռք բերված հմտությունները, ժառանգաբար չեն փոխանցվում:
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն